• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անվանական մրցանակակրի թեկնածուի առաջադրում, ընտրություն

Հարգելի գործընկերներ, Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքի ավարտին տրվելու են կրթահամալիրի ամենամյա անվանական մրցանակներ։ Խնդրում ենք ծանոթանալ ընթացակարգին, ինքնաառաջադրվել՝ լրացնելով ձևաթուղթը։ Ձևաթղթում թեկնածուն լրացնում է իր տվյալները և տեղադրում  մրցույթին ներկայացվող իր փաթեթի հղումը։

 

«Հակոբ Հակոբյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ բնագիտության, տեխնիկական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում բլոգային-նախագծային-լաբորատոր ուսուցման կազմակերպման, տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողին՝ բնագիտության, տեխնիկակական-ինժեներական ստեղծագործության, էկոլոգիայի, երկրագործության, մաթեմատիկայի, ծրագրավորման բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման համար։

Մրցանակը շնորհվում է հունիսյան ճամբարի ժամանակ։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է ինքնառաջադրվել, եթե կրթահամալիրում աշխատում է երեք տարուց ոչ պակաս։ Թեկնածուն մեկ փաթեթում հավաքում է իր ստեղծած այն նյութերը, որը ներկայացնում է մրցույթի։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի սովորողը ինքնառաջադրվում է։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացնում է իր իրականացրած նախագծերի փաթեթը։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

Մրցանակը շնորհվում է հունիսյան ճամբարի ժամանակ։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի մանկավարժական աշխատողը, քոլեջի ուսանող դաստիարակը ինքնառաջադրվում է, եթե կրթահամալիրում աշխատում է երկու տարուց ոչ պակաս։ Թեկնածուն մեկ փաթեթում հավաքում է իր մշակած, իրականացրած նախագծերը, որը ներկայացնում է մրցույթի։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի սովորողը ինքնառաջադրվում է։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացնում է իր իրականացրած «Սովորող-սովորեցնող» նախագծերի փաթեթը։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

Մրցանակը շնորհվում է հունիսյան ճամբարի ժամանակ։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է ինքնառաջադրվել, եթե կրթահամալիրում աշխատում է հինգ տարուց ոչ պակաս։ Թեկնածուն մեկ փաթեթում հավաքում է իր մշակած, կազմակերպած ծրագրերը, որը ներկայացնում է մրցույթի։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի սովորողը ինքնառաջադրվում է։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացնում է «Սովորող-սովորեցնող» նախագծով իր ստեղծած ծարգրերի, ուսումնական նյութերի փաթեթը։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

«Իմացումի հրճվանք»՝

  • Դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

Մրցանակը շնորհվում է հունիսյան ճամբարի ժամանակ։

Որպես մրցանակակրի թեկնածու կրթահամալիրի դասվարը կարող է ինքնառաջադրվել, եթե կրթահամալիրում աշխատում է չորս տարուց ոչ պակաս։ Թեկնածուն մեկ փաթեթում հավաքում է իր մշակած, իրականացրած նածագծեր, ուսումնական ռեսուրսները, որը ներկայացնում է մրցույթի։ Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը հավաքում է հայտերը, կազմակերպում է հայտերի բաց ներկայացումներ։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ ծանոթ է ներկայացված բոլոր հայտերին, մասնակցել է բաց ներկայացման։

Մշակումը՝ Գևորգ Հակոբյանի

 

Մրցանակակիրների առաջադրման, ընտրության ժամանակացույց՝

Դասավանդողների համար՝

Մրցանակակիրների ինքնաառաջադրում, հայտերի ընդունում՝ մայիսի 18 - հունիսի 18

Հայտերի բաց ներկայացում (աշխատանքային փաթեթների ներկայացում)՝ հունիսի  22 - 24

Մրցանակակիրների որոշում՝ հունիսի 27-29

Մրցանակների հանձնում՝ հունիսի 30

Սովորողների համար՝

Մրցանակակիրների ինքնաառաջադրում, հայտերի ընդունում՝  մայիսի 18 - հունիսի 18 

Հայտերի բաց ներկայացում (աշխատանքային փաթեթների ներկայացում)՝ հունիսի 22 - 24

Մրցանակակիրների որոշում՝ հունիսի 27- 29

Մրցանակների հանձնում՝ հունիսի 30