Հարգելի բարեկամ, մայիսի 6-ին, ժամը՝14:00, Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքին ներկայանում է մայրենի խոսքի մշակույթի լաբորատորիան:
Մասնակիցները՝ կրթահամալիրի մայրենիի դասավանդողներ, դասվարներ, օտար լեզվի դասավանդողներ, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների ղեկավարներ, հյուրեր:
Մայրենիի դասավանդողները կներկայացնեն հավաքից հավաք հեղինակային կրթական ծրագրի ձեռբերումները.
- Գրաբարի, արևմտահայերենի, բարբառների ուսուցումը որպես մայրենիի բաղկացուցիչներ
- Ուսումնական ռադիոները՝ որպես խոսքի զարգացման միջոց
- Ուսումնական ամսագրերը՝ որպես խոսքի զարգացման միջոց
- Թարգմանությունը՝ որպես մայրենիի գործնական ուսուցման միջոց
- Ընթերցանությունը՝ որպես մայրենիի բաղկացուցիչ
- Հանդիպումները ժամանակակից գրողների հետ՝ գրականության յուրացման արդյունավետ միջոց
- Թատրոնը՝ որպես մայրենիի բաղկացուցիչ
- Գրական ակումբները՝ որպես ինքնակրթության, ինքնազարգացման միջոց
Սիրով հրավիրում ենք մասնակցելու: