• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինտերնետի հայտնագործողը. Թիմ Բեռներս-Լի

 

Մենք բոլորս էլ ապրում ենք մի դարում, որտեղ դժվար թե գտնվի մեկը, ով կարող է պատկերացնել իր կյանքը առանց ինտերնետի: Ո՞վ է հայտնագործել ինտերնետը և ինչո՞վ է նա հիմա զբաղված: Ներկայացնում եմ Թիմ Բեռներս-Լիի կյանքն ու հայտնագործությունը:Նրան հանգիստ կարելի է անվանել «21-րդ դարի Գութենբերգ», քանի որ այս կարևոր անհատականության պես Թիմ Բեռներս-Լին մարդկությանը տրամադրեց մի հեղափոխական տարր, առանց որի այլևս անհնար է պատկերացնել կյանքը: 2010 –ի նոյեմբերի 13-ին ողջ աշխարհը տոնեց նրա ստեղծած առաջին վեբ էջի 20-ամյակը: Իսկ ի՞նչ էր արել Թիմ Բեռներս-Լին մինչ այդ: Թիմ Բեռներս-Լին ծնվել է 1955թ. հունիսի 8-ին Լոնդոնում: Դպրոցն ավարտելուց հետո նա Օքսֆորդի համալսարանում ուսանել է ֆիզիկա, իսկ ավելի ուշ աշխատել է միջուկային հետազոտությունների եվրոպական CERN լաբորատորիայում, որը գտնվում է Ժնևում: Այս ժամանակաշրջանում արդեն գործում էր այսօրվա World Web Site (www)-ի նախնական տարբերակը՝ internet անվամբ, որը հասանելի էր միայն գիտնականներին և նպատակ ուներ միջուկային հետազոտությունների արդյունքները արագ փոխանցել գործընկերներին: Իր աշխատանքի ընթացքում նա բարելավեց և արդյունքում ստացավ այսօրվա մեծ մասսայականություն վայելող մեդիան:Բեռներս-Լին առաջ քաշեց երեք հիմնաքարային քայլ, որոնք պետք է բարձրացնեին «ինտերնետի» կիրառելիությունը. նախ և առաջ նա ստեղծեց այսպես կոչված Hyperlink-եր կամ հղիչներ, որպեսզի բարելավի փաստաթղթերի իրար միացումը: Իսկ փաստաթղթերի օպտիկական տեսքը հեշտացնելու համար նա գործարկեց HTML գրառման լեզուն և վերջապես ստեղծեց աշխարհում առաջին վեբ կառույցը NEXTSTEP անվամբ: Այս երեք պարզ քայլերով 1990թ. Սուրբ Ծննդյան նախօրեին առաջին ինտերնետային կայքը՝ info.cern.ch ակտիվացվեց: Այսօր Բեռներս-Լին իր կնոջ և երկու երեխաների հետ ապրում է ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթսում: 1999-ից ղեկավարում է Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի ամբիոններից մեկը: Մինչ այժմ նա տասը մրցանակներով է պարգևատրվել, այդ թվում նաև՝ Էլիզաբեթ 2-րդի կողմից:

 (Հ.Գ. Շնորհակալություն Ա. Ա.-ին գաղափարի համար)