• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնահայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 19
03.05.2019թ.

Ս․թ․ մայիսի 9-12-ը կազմակերպել Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանի սովորողների Կրթամշակութային, ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արցախ։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Ջուլի Սիմոնյանին, Նելի Փիլոյանին և Ալիս Գևորգյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 9-ին, ժամը 07․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Թարթառի հովիտ-Դադիվանք-Գանձասար-Վանք երթուղով, վերադարձը՝ մայիսի 12-ին, մինչև ժամը 20.00, Լաչին-Տեղ-Խնձորեսկ-Գորիս-Սարավան-Արփայի հովիտ-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 79 QQ 799մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արթուր Եղիազարյան (հեռ․ 077 73 57 43)․
  6. խմբին մասնակիցներին, որպես մրցանակ տրամադրել 5․00-ական դրամ՝ ընդամենը՝ 100.000 (հարյուր հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  7. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Վանքի միջնակարգ և Տողի արվեստի դպրոցների տրամադրած հյուրատներում, սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Մարտիրոսյան Լուսինե (9-րդ դասարան)
  2. Ավանեսյան Մարիա (9-րդ դասարան)
  3. Մայիլյան Մարիամ (9-րդ դասարան)
  4. Մովսիսյան Յուրա (10-րդ դասարան)
  5. Տեր-Պետրոսյան Հակոբ (9-րդ դասարան)
  6. Հովհաննիսյան Նանոր (10-րդ դասարան)
  7. Պողոսյան Նիկա (10-րդ դասարան)
  8. Թոռունյան Մանե (10-րդ դասարան)
  9. Սարգսյան Աննա (10-րդ դասարան)
  10. Ասատրյան Մարինե (10-րդ դասարան)
  11. Տատինցյան Արևիկ (10-րդ դասարան)
  12. Չաթալյան Ավետիս (10-րդ դասարան)
  13. Գևորգյան Անի (10-րդ դասարան)
  14. Խուդոյան Գագիկ (10-րդ դասարան)
  15. Խաչատուրովա Ռաիսա (10-րդ դասարան)
  16. Խաչատրյան Լուսինե (11-րդ դասարան)
  17. Հովհաննիսյան Գրիգոր (11-րդ դասարան)
  18. Նավասարդյան Աննա (11-րդ դասարան)
  19. Դանիելյան Միքայել (11-րդ դասարան)
  20. Զակերի Ռաշիդ (11-րդ դասարան)

Հավելված 2
ԾՐԱԳԻՐ

Մայիսի 9

• ժամը 7.00 - Մեկնում Երևանից, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
• ճանապարհին կանգառ Դադիվանքում
• ընդունելություն Վանքի դպրոցում
• ճանաչողական քայլք Գանձասարում
• տեղավորում հյուրանոցում, գիշերակաց

Մայիսի 10

Գործունեությունը Վանքի դպրոցում

• Այցելություն Վանքի միջնակարգ դպրոց. հանդիպում սովորողների, դասավանդողների հետ, շրջայց, տարածքի ուսումնասիրում
• հեղինակային կրթական ծրագրի, Ավագ դպրոցի նախագծային ուսուցման ներկայացում
• կրթական փոխանակման ծրագրերի մշակում, քննարկում, նախագծում,  մայիսյան հավաքին մասնակցության հրավեր
• երգուսուցման, պարուսուցման համատեղ պարապմունքներ
եռատոնը Շուշիում. քայլք Շուշվա բերդ, Ղազանչեցոց եկեղեցի
հայրենագիտական քայլարշավ դեպի Հունոտի կիրճ

Մայիսի 11

Գործունեությունը Տող գյուղում

• այցելություն գյուղի արվեստի դպրոց. ծանոթություններ, շրջայց, նոր կապերի հաստատում
• «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային ակումբների, գործող երգչախմբերի, գեղարվեստի դպրոցի ներկայացում 
• քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի հրավեր
• Տող գյուղի, տեղի մելիքությունների ուսումնասիրում
• այցելություն գինեգործարան
• ժենգյալով հացի, գինու համտես
• երեկոյան զբոսանք, գիշերում

Մայիսի 12

• վերադարձ Երևան՝ Լաչինով
• կանգառ Գորիսի Խնձորեսկ գյուղում
• ճոճվող կամուրջ
• ժամանում Բաբաջանյան 25