• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2019թ.

«Դեպի Ջերմուկ» նախագծի շրջանակում ս․թ․ մայիսի 9-11-ը կազմակերպել Ավագ դպրոցի 9-10-րդ դասարանի սովորողների էկոլոգիական-հայրենագիտական ճամփորդությունը Վայոց ձոր, Ջերմուկ։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Էմանուել Ագջոյանին և Լիլիթ Յախինյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 9-ին, ժամը 09.30, Մայր դպրոցի բակից, Երևան-Արարատ-Վայոձ ձոր-Ջերմուկ երթուղով, վերադարձը՝ մայիսի 11-ին, մինչև ժամը 19.00, Ջերմուկ-Վայոց ձոր-Ուրցաձոր-Վեդի-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես O4 28 УХ մակնիշի մեքենայով, վարորդ՝ Աֆո Սադաղյան (հեռ․ 077 73 57 43)․
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Ջերմուկում՝ ԵՎՄԱՐԻ հոսթելում, սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Հակոբ Բասկովչյան, 10-րդ դասարան
  2. Նարեկ Խաչատրյան, 10-րդ դասարան
  3. Մարինե Գալստյան, 10-րդ դասարան
  4. Թելունց Հայկ, 10-րդ դասարան
  5. Նարեկ Ավագյան, 10-րդ դասարան
  6. Պետրոսյան Մարիամ, 10-րդ դասարան
  7. Սերոբյան Մելիք, 10-րդ դասարան
  8. Դավիթավյան Աշոտ, 10-րդ դասարան
  9. Սանթրոսյան Միլենա, 10-րդ դասարան
  10. Շուշան Պետրոսյան, 10-րդ դասարան
  11. Մելիքյան Անի, 10-րդ դասարան
  12. Երիցյան Էդուարդ, 9-րդ դասարան
  13. Միլենա Աղայան, 9-րդ դասարան
  14. Ալի Զաքերի, 9-րդ դասարան
  15. Մարգարյան Դավիթ, 9-րդ դասարան

Հավելված 2
ԾՐԱԳԻՐ

Օր 1

8:00՝ մեկնում Երևանից
11:00՝ կանգառ Արփա գետ ափին
13:30՝ ժամանում Ջերմուկ
14:00-14:30՝ ճաշ
14:30-17:00՝ հանգիստ
17:00-19:00՝ զբոսանք քաղաքում
19:00-19:30՝ ընթրիք
19:30-21:00՝ օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30՝ քուն

Օր 2

8:30-9:00՝ վերկաց
9:00-9:30՝ նախաճաշ
9:30-14:00՝ այցելություն Ավագ դպրոց
14:30՝ այցելություն դեպի Ամուլսար, էկոլոգիական խնդրի ծանոթացում
17:00-19:00՝ զբոսանք քաղաքում
19:00-19:30՝ ընթրիք
19:30-21:00՝ օրվա ամփոփում, նյութերի հրապարակում
22:30՝ քուն

Օր 3

8:30-9:00՝ վերկաց
9:00-9:30՝ նախաճաշ
9:30՝ վերադարձ դեպի Երևան
11:30՝ կանգառ Նորավանքում
17:00՝ ժամանում