• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպմանը ներկայացվեց հեղինակային մանկավարժությունը

Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի կրթության ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց մարզի կրթության ոլորտի զարգացման հայեցակարգը, մշակվեց ռազմավարությունը: Հանդիպմանը ներկա էր և մարզպետի առաջարկով քննարկումը վարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց մարզի կրթության ոլորտի հետ կապված իր նկատառումները՝ նշելով, որ կրթության հաջողությունը ապակենտրոնացված հեղինակային դպրոցի մեջ է տեսնում: Աշոտ Բլեյանը մանրամասն անդրադարձավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը, մանկավարժական սկզբունքներին ու մեթոդներին և տարիների իր փորձը մարզի համայնքային դպրոցներին փոխանցելու պատրաստակամություն հայտնեց: Նշեց, որ մարզի, համայնքի համար պիտանի սերունդ դաստիարակելու ու կրթելու միակ ճշմարիտ ուղին հեղինակային կրթական ծրագրի մշակումն ու իրականացումն է: Տավուշցին ավելի լավ կիմանա իր մարզի բնությունը, կքայլի, կլուսաբանի և կներկայացնի աշխարհին, որն էլ հենց կնպաստի տուրիզմի զարգացմանը: Ամփոփիչ իր խոսքում մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորեց հանդիպման ընթացքում հնչած տեսակետները, ասաց, որ դրանք այլևս տեսակետներ չեն, այլ քաղաքականություն են ու դառնալու են գործողություն: Սա էր հանդիպման հիմնական ուղերձը: 

Նյութի աղբյուրը: