• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զգացողություններս Թբիլիսիից հետո

Ավելի շատ ոգևորվում ես, երբ քեզ ուշադրություն են դարձնում: 98 դպրոցի աշակերտական խորհուրդը ուղղակի զարմացրեց մեզ իրենց նվիրվածությամբ: Ամբողջ օրը հագեցած էր վիկտորինաներով, խաղերով, հետաքրքիր դասերով: Աշակերտները իրոք չարչարվել էին և երևում էր, որ այդ ամենը սիրով են արել: Իրար հասկանալու, շփվելու, 10ամյա նախագիծը ներկայացնելու համար կազմակերպվել էր կլոր սեղան: «Կլոր սեղանի» ընթացքում երեխաները ` այդ թվում մենք կիսվեցինք մեր տպավորություններով: Զարմանալին այն էր, որ երեխաներից մի քանիսը տարիներ շարունակ մասնակից են եղել այս նախագծին:

Քննարկումը շատ հուզիչ էր, կրթական կամուրջների տարբեր տարիների մասնակիցները շատ բաներ էին հիշում ու պատմում:

Գրում է Ալինա Ալախվերդյանը: