Գրում է Միջին դպրոցի սովորող Մարկ Հովհաննիսյանը, ամբողջականը՝ բլոգում․
Ճամփորդության առաջարկը ստանալուց հետո զանգահարեցի ծնողներիս և նրանց համաձայնությունը անմիջապես ստացա։ Քանի որ ժամանակը շատ քիչ էր, Գոհար Եղոյանի հետ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները՝ ծանոթություն ճամփորդության ծրագրին, անոնսի նկարահանում, Զահրատի բանաստեղծությունների ընթերցում, նկարահանում։ Ի վերջո եկավ սպասված օրը․․․
Ճանապարհը երկար էր, սպասվածից շատ երկար։ Բայց չեմ դժգոհում, որովհետև ծանոթացա մեր ավագ ընկերների հետ, նրանց հետ իսկապես շատ հետաքրքիր էր։ Ճանապարհին ունեցանք մի քանի կանգառներ, նույնիսկԷրզրումում ձնագնդի խաղացինք։