• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
04.12.2018թ.

Դեկտեմբերի 7-9-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.

  1. ստեղծել աշխատանքային խումբ՝
  • համակարգող՝ Տաթև Աբրահամյան,
  • դասվարների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Լուսինե Փաշայան,
  • տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Մարիամ Աղաբաբյան,
  • երաժշտության ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Սվետա Ճաղարյան
  • գրադարանավարների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Լուսինե Ալեքսանյան
  1. Տաթև Աբրահամյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1).
  2. վերապատրաստողներ ճանաչել՝
  • դասվարների՝ Լուսինե Փաշայանին.
  • տեխնոլոգների՝ Մարիամ Աղաբաբյանին.
  • երաժիշտների՝ Հասմիկ Մաթևոսյանին, Մարիամ Մնացականյանին.
  • գրադարանավարների՝ Լուսինե Ալեքսանյանին.
  1. մասնակիցների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու՝ կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյան.
  2. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  3. նոյեմբերի 7-ի ընդհանուր պարապմունքի, նոյեմբերի 9-ի առավոտյան ժամերգության պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան.
  4. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան