• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջնության մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ 
29.11.2018թ.

Կրթահամալիրի դասավանդող Միքայել Ղազարյանին, Ավագ դպրոցի սովորողներ Նարեկ Ավագյանին, Աշոտ Աղաջանյանին, Միջին դպրոցի սովորող Արշիլ Խաչատրյանին թույլատրել 2018թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Վրաստանի Զեստաֆոն քաղաքում մասնակցել պատանիների սուսերամարտի միջազգային բաց առաջնությանը՝ այդ օրերին նրանց բացակայությունը համարելով հարգելի: Մասնակիցների տեղափոխությունը կազմակերպել Միքայել Ղազարյանի Հոնդայի Ֆիթ 35 GV 313 մակնիշի անձնական մեքենայով։
Ընդունել ի գիտություն, որ սննդի և գիշերակացի ծասերը հոգում են առաջնության մասնակիցները։

  1. Լուսինե Բուշին և Մարթա Ասատրյանին՝ կազմակերպել սովորողների հեռավար ուսուցումը այդ օրերին:
  2. 2018թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից Միքայել Ղազարյանին տրամադրել ճանապարհածախս՝ 20.000 (քսան հազար) դրամ:
  3. Սովորողներ Նարեկ Ավագյանին, Աշոտ Աղաջանյանին, Արշիլ Խաչատրյանին կրթահամալիրի 2018թ. պարգևատրման ֆոնդից, որպես առաջնությանը մասնակցելու համար մրցանակ, տրամադրել 20.000-ական (ընդամենը 80.000) դրամ:
  4. Մասնակիցներին՝ առաջնությունը լուսաբանել mskh.am-ում:

Հիմք՝ ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի հրավերը:

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա․ Բլեյան