• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ 
22.10.2018թ.

Շիրակի մարզի Ազատան գյուղի միջնակարգ դպրոցի 23 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. հոկտեմբերի 23-24-ը հյուրընկալվում է կրթահամալիրում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Արմինե Թոփչյանին, պատասխանատու՝ Գոհար Եղոյան․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Արթուր Մկրտչյան - 6-րդ դաս.
  2. Հովհաննես Մոսոյան - 8-րդ դաս.
  3. Գրիգոր Խզեյան - 8-րդ դաս.
  4. Արման Պետիկյան - 8-րդ դաս․
  5. Մանուկ Վալեսյան - 8-րդ դաս․
  6. Վաչե Սիմոնյան - 9-րդ դաս․
  7. Լևոն Ավետիսյան – 10-րդ դաս.
  8. Վարդուհի Պետիկյան - 6-րդ դաս.
  9. Շուշանիկ Ալիխանյան - 7-րդ դաս․
  10. Լենա Բահրիկյան - 7-րդ դաս.
  11. Մոնիկա Խաչատրյան - 8-րդ դաս.
  12. Ռիմա Պողոսյան - 8-րդ դաս․
  13. Լիաննա Եթարյան - 8-րդ դաս.
  14. Կիմա Թովմասյան - 8-րդ դաս․
  15. Շուշանիկ Մկրտչյան - 8-րդ դաս․
  16. Անահիտ Բեռնեցյան - 8-րդ դաս.
  17. Աիդա Պետրոսյան - 10-րդ դաս․
  18. Հասմիկ Սահակյան - 10-րդ դաս․
  19. Գոհար Մկրտչյան - 8-րդ դաս․
  20. Տեր Մակար քահանա Գալամդարյան - Ազատանի Հովվության հոգևոր հովիվ
  21. Գոհար Գալտագազյան – խմբի ղեկավար
  22. Փիրուզա Ոսկանյան - կազմակերպիչ
  23. վարորդ

Հավելված 2

Ընդունելության ծրագիր
Հոկտեմբերի 23

10.00-10.30` դիմավորում Կենտրոնում
10.30-ից` շրջայց. Հյուսիսային դպրոց, Քոլեջ, Արևելյան դպրոց, Մայր դպրոց
12.00` նախաճաշ Միջին դպրոցի ակումբում
12.30-ից` աշխատանք նախագծային խմբերում
15.30` ծանոթացում ուսումնական Ագարակին
16.00` ճաշ Արևմտյան դպրոցում
17.00՝ այցելություն Ազգային ժողովի այգի
18.00-ից` մասնակցություն «Երևան ջան» տոնախմբությանը, թափառում մայրաքաղաքում
20.30` ընթրիք Արևմտյան դպրոցում
22.00` քուն

Հոկտեմբերի 24

07.40-08.10` վերկաց, հարդարանք
08.10` նախաճաշ
08.40` քայլք դեպիՍուրբ Երրորդություն եկեղեցի
09.00` ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա տեր Մակարի հետ
09։20՝ պարապմունք աստղացուցարանում
10.15-ից՝ աշխատանք Միջին դպրոցի նախագծային խմբերում
12.00` ճաշ միջին դպրոցում
15.00` մասնակցություն Իսպանական մեղեդիներ համերգին
16.30` բրդուճային ընդմիջում Արևմտյան դպրոցում
17.00 մեկնում