• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վճարում կատարելու մասին

ՀՐԱՄԱՆ
18.10.2018թ.

 

ՀՀ կառավարությունը 04.10.2018թ. N 1087-Ն որոշումով մինչև 2019թ․ հունվարի 1-ը երկարաձգել է 16.02.2017թ. N 141-Ն «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու, ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշման ﬔջ փոփոխություններ կատարելու և 2011 թվականի հունվարի 27-ի N 46-Ն որոշուﬓ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման գործողության ժամկետը Երևան քաղաքի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներում։ Սրանից ելնելով․

  1. հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների սովորողներին 2017-2018 ուստարվա գործող կարգով սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կատարել վճարումներ ներառական ուսուցման ծրագրով.
  • սննդի ծախսեր` ամսական 10,000 դրամի չափով.
  • երթևեկող սովորողների տրանսպորտի ծախսեր` ամսական 5,000 դրամի չափով.
  1. սովորողին, ծնողին անհատապես ծանոթացնել հրամանին, զգուշացնել, որ 2019թ․ հունվարից ՀՀ կառավարության որոշումով նման ծախսեր չեն նախատեսվում, ծրագրի սովորողները չեն վճարվելու։

Կրթահամալիրի տնօրեն`    Ա. Բլեյան