• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
08․10․2018թ․

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Վահան Ասատրյան» հուշամրցաշարին մասնակցելու համար Մարտունու թիվ 1  ավագ դպրոցի բասկետբոլի թիմը (հավելված 1) 2018թ. հոկտեմբերի 9-10-ին լինելու է Երևանում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Նաիրա Հարությունյանին և Ալինա Թումասյանին, բասկետբոլի ակումբի անդամներ․
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Դավթյան Վարդան – մարզիչ
  2. Զիրոյան Հովակիմ 12-րդ դաս
  3. Գալստյան Գագիկ    10 -րդ դաս     
  4. Ժամհարյան Արայիկ 10 -րդ դաս
  5. Դավթյան Հակոբ 11-րդ դաս
  6. Եղոյան Էրիկ 7 -րդ դաս
  7. Մնացականյան Իսահակ 10-րդ դաս
  8. Բարսեղյան Մերուժան-7-րդ դաս
  9. Խլոյան Էրիկ 11-րդ դաս
  10. Միրզոյան Վահե 10-րդ դաս
  11. Ջամալյան Գուրգեն 6-րդ դաս

Հավելված 2

Հոկտեմբերի 9

14:00 Դիմավորում, կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում, տեղավորում
14:30 Ճաշ, հանգիստ Արևմտյան դպրոցում
15:00 Երթ դեպի մայր դպրոց
15:30 Մասնակցություն բասկետբոլի մրցաշարի բացմանը
16:00 Մասնակցություն  մրցաշարին Մայր դպրոցի մարզադահլիճում.
17:00 Ընդմիջում, հանգիստ
18:00 Մասնակցություն  մրցաշարին, երկրորդ խաղ, Մայր դպրոցի մարզադահլիճում
19:00 Բասկետբոլի ընկերական հանդիպում, կրթահամալիրի բասկետբոլի   լրացուցիչ կրթության մարզիկների հետ:
20:00 Ընթրիք Արևմտյան դպրոցում
21:00 Հանգիստ

Հոկտեմբերի 10

9:00 Ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոց- պարտեզում
10:00 Նախաճաշ Արևմտյան դպրոցում
11:45 Համատեղ ծառատունկ-նախագիծ Վահան Ասատրյան պուրակում 
13:00 Շրջայց մայր դպրոցում, ձմեռային մարզական ստուգատեսի ներկայացում, կլոր սեղան
14:00   Ճաշ Մայր դպրոցում
15:30  Բասկետբոլի մրցաշարի մասնակցություն Մայր դպրոցի մարզադահլիճում
17: 00  Մասնակցություն մրցաշարի մրցանակաբաշխությանը
17:30 Ընթրիք Արևմտյան դպրոցում
18:00 Գետը համայքում, քայլք Հրազդանի կիրճով կրթահամալիրի բասկետբոլի ակումբի մարզիկների հետ
19:00   Ճանապարհում