«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Կիլիկիայում հուզվեցի, երբ տեսա Եփրատը և, երբ Հռոմկլայում մտքումս ակամայից սկսեց թևածել Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոն»: Այնտեղ զգացի Միջերկրական ծովի զովացնող շնչառությունը և սիրիական անապատներից փչող տաք քամին` վերջապես հասկանալով, թե որտեղից կարող էր «խորշակ» բառը հայտնվել մեր բառապաշարում: