• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ա՜յ քեզ բան

«Արդյոք չե՞ք ցանկանում համտեսել պաղպաղակ, որն արժե 25.000 դոլար»: Այսպիսի առաջարկ Ձեզ կարող են անել միայն Նյու Յորքի ամենամեծ ռեստորաններից մեկում: Այս պաղպաղակը գրանցվել է Գինեսի գրքում` որպես աշխարհի ամենաթանկ անուշահամ ուտեստ: Բայց ինչի՞ համար այդքան գումար վճարել: Նախևառաջ պաղպաղակը կարելի է համարել հրուշակեղենի պատրաստման արվեստի փայլուն ցուցանմուշ: Այն պատրաստվում է կակաոների 28 տեսակներից, որոնց գրեթե կեսը բացառիկ են և աճում են աշխարհի տարբեր ծայրերում: Պաղպաղակի վերին մասը զարդարված է հարած սերուցքով և շոկոլադի բացառիկ տրյուֆելներով: Պաղպաղակի բացառիկության մյուս ցուցանիշներն են. նախ, պաղպաղակը մատուցվում է ոսկուց պատրաստված բաժակով, բայց յուրահատուկ է նաև գդալը, որը ոչ միայն դեղին ոսկուց է պատրաստված, այլև զարդարված է շագանակագույն և սպիտակ ադամանդներով:

Անխոս, շատ տպավորիչ է, բայց ես պաղպաղակի համար երբեք այդքան գումար չեմ վճարի…