• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր պարապմունք. Ավագ չորեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք. Ավագ չորեքշաբթի

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց. Ժամը՝ 09:00-09:30

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: 

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Հայր մեր»
  • Միասնական զատկական երգ «Ծառ ծաղկեցավ»
  • Միասնական պար «Կարնո քոչարի»
  • Զատկական ծիսական պարերգ «Ջաղացս մանի»
  • Կարդում ենք Ե. Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
  • Միասնական պար «Շավալի խոշբիլազիկ»
  • Զատկական ծիսական պարերգ «Յալալի»

Նվագակցողներ՝ Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մաթևոսյան

Պարուսույց ՝ Ալեքսանդր Սարգսյան

Լուսաբանումը՝ անձնական ֆոտոխցիկներից, ուղիղ եթերներ, ֆոտոպատումներ ...