• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
07․03.2018թ.

Գյումրու Հայորդյաց տան երգչախմբի 22 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. մարտի 8-9-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Ձոն» ստուգատեսին, կրթահամալիրի ստեղծագործական խմբերի հետ կազմակերպելու համատեղ համերգ։ Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության ծրագրի կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ Ջուլի Սիմոնյանին, Մարալ կարապետյանին և ընկերներին․
  2. ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2), համերգային ծրագիրը (հավելված 3).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Հավելված 1
Գյումրու Հայորդյաց տան երգչախմբի կազմը

  1. Ձվակերյան Անգելինա
  2. Եդիգարյան Ալմա
  3. Սարուխանյան Հասմիկ
  4. Գասպարյան Սյուզաննա
  5. Հակոբյան Անի
  6. Ղազարյան Անահիտ
  7. Պետրոսյան Ամալյա
  8. Պետրոսյան Անի
  9. Գրիգորյան Արմինե
  10. Մարտիրոսյան Մարիամ
  11. Մարտիրոսյան Ռոզա
  12. Սարուխանյան Մարիա
  13. Մխիթարյան Լենա
  14. Չոբանյան Լիանա
  15. Հովհաննիսյան Լիլիթ
  16. Հովհաննիսյան Անի
  17. Սարուխանյան Հեղինե
  18. Արտոյան Ռոզա
  19. Ղուկասյան Մարիամ
  20. Զառաֆյան Շուշանիկ

Գեղ. ղեկավար և խմբավար՝   Սոնա Զառաֆյան
Նվագակցող՝  Լուսինե Ղուկասյան

Հավելված 2
Ընդունելության ծրագիր
Մարտի 8
11.30՝ ընդունելություն Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
11.30-14։00՝ Հյուսիսային դպրոց-պարտեզում
ընդունելության ծրագրի քննարկում
ընդմիջում
շրջայց դպրոցում
«Դպրոցը՝ բաց արվեստանոց» նախագծով աշխատանք
14.00-16։00՝ Մայր դպրոցում
շրջայց Մայր դպրոցում
փորձեր համերգի նախապատրաստում
16։00-17։00՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
տեղավորում կրթական փոխանակման կացարանում
ճաշ
17.00-ից՝ երևանյան թափառումներ
ընթրիք
քուն

Մարտի 9
9.00՝ նախաճաշ
10.00-ից՝ Մայր դպրոցում
պարատուն-պարուսուցում
տեխնոլոգիա. բույսերի խնամք, տունկ
12.00՝ համատեղ համերգ «Ձոն» ստուգատեսի երևանյան մեկնարկ- Սեբաստիա համերգասրահ
13.30՝ «Ուսումնական Գյումրի» նախագծի կլոր սեղան-ամփոփում. կենտրոնական գրադարան
14.00՝ ճաշ
15.00՝ այցելություն ուսումնական Ագարակ
17.00՝ մեկնում

Հավելված 3
Համերգի ծրագիր

1. BR Coulais «Vois sur ton chemin»
2. Pergolezi «Stabat Mater»
3. Mary Lynn Lightfoot «Dona nobis pacem»
4. Karl Jenkins «Sol-fa»
5. Karl Jenkins «Adiemus»
6. Կոմիտաս
«Սարեն կուգա ջուխտմ ղոչ»
«Սևա չոբանի շունը»
«Սոնա յար»
«Երկնքի աստղերը թող ցոլ տան»
7. Արամ Սաթյան «Հայաստան»
8. Մ. Մավիսակալյան «Հայրենի երկիր»
9. Ռ. Պետրոսյան «Երազ իմ երկիր»
10. Ս. Լուսիկյան «Նոր հայաստան»
11. Ս. Շաքարյան «Հայկական ժողովրդական  երգերի շարան»
12. Տ. Մանսուրյան «Տարվա եղանակներ»