• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
01․03.2018թ.

Գյումրու վրացախոսների ակումբի 10 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. մարտի 2-3-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու երկրօրյա վերապատրաստմանը։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. Ընդունելության կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ Լուսինե Բուշին, Ռինա Շագինյանին և ընկերներին․
  2. ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
  5. վերապատրաստման, ընդունելության ծրագրի լուսաբանումը ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Ռինա Շագինյան և ընկերներ․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Հավելված 1
Վերապատրաստման մասնակիցներ

  1. Ասլանյան Էդգար
  2. Գասպարյան Նորայր
  3. Ալեքսանյան Նարեկ
  4. Սուքիկյան Մարիամ
  5. Մանուկյան Մարիամ
  6. Մխիթարյան Միլենա
  7. Ներսիսյան Սեդա
  8. Սահակյան Արմինե
  9. Սարգսյան Լուսինե
  10. Հովհաննիսյան Ալլա (դասավանդող)

Հավելված 2
Ընդունելության ծրագիր

Մարտի 2
• 17:00-18:00-Ժամանում Երևան, հանդիպում Մայր դպրոցում, Ճեպազրույց-կլոր սեղան վրացախոսների ակումբի հետ,
• 18:30-19:00-տեղավորում կացարանում, կես ժամանոց հանգիստ
• 19:00-ընթրիկ
• 19:30-20:00-Այցելություն ուսումնական ագարակ, (պատասխանատու՝ Խորեն Հազարումյան)
• 20:00-հանգիստ
Մարտի 3
• 9:00-նախաճաշ
• 10:00-13:00-Բլոգավարություն, առցանց ուսուցում
• 13:30-14:00-Ճաշ
• 14:00-15:00-Կլոր սեղան-նախագծի հաջորդ քայլերի քննարկում
• 16:00-Մեկնում