• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասընթացի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
30․01.2018թ.

Կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացման «ՔՀ Կամուրջ» ծրագրի եռօրյա դասընթացի կազմակերպիչների (ՀԲԸՄ, ԵՀՀ) հրավերով կրթահամալիրի նախագծային խումբը հունվարի 31-ին՝ ժամը 10։30-11։00, ներկայացում ունի «Դպրոց-համագործակցություն-նորարություն» թեմայով։ Այդ նպատակով՝

  1. հաստատել նախագծային խմբի կազմը՝
  • Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
  • Լուսինե Ալեքսանյան, 11-րդ դասարան
  • Միքայել Կամենդատյան, 10-րդ դասարան
  • Էրիկ Թելունց, 11-րդ դասարան
  1. հաստատել ներկայացման  բովանդակությունը՝ Կրթահամալիրը բաց համակարգ. բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպում ուսումնական օրացույցով. փետրվարը կրթահամալիրում
  2. Լուսինե Ալեքսանյանին՝ խմբին տրամադրել ներկայացվող նյութը մեդիագրադարանից, տեղեկատվական թերթիկներ.
  3. սովորողների մեկնումը՝ Մայր դպրոցից, ժամը 9.30, Ռուդիկ Սահակյանցի անձնական մեքենայով.
  4. խմբի սովորողների համար մասնակցությունը, նախագծի լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք։

Կրթահամալիրի տնօրեն`          Ա. Բլեյան