• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
29.01.2018թ.

Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Մենուա Հարությունյանին.
  2. դպրոցական փուլը անցկացնելու համար ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
  • Անահիտ Գևորգյան
  • Սոնա Փափազյան
  • Արմինե Աբրահամյան
  • Ռիմա Երեմյան
  • Կիմա Ստեփանյան
  • Ջուլի Սիմոնյան
  • Հասմիկ Ուզունյան
  • Տաթև Ալեքսանյան
  • Գոհար Եղոյան
  • Վարդուհի Հայրյան
  1. դպրոցական փուլը կազմակերպել 2018թ. հունվարի 30-ին, ժամը՝ 13:00, կրթահամալիրի միջին դպրոցի 3-րդ հարկի կաբինետներում.
  2. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին.  սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  3. Մենուա Հարությունյանին՝ օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել քաղաքապետարան (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  4. Անի Տեր-Արսենյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
  5. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան