• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչո՞ւ են մարդիկ խաղում

Գերմաներենից թարգմանեց
ժաննա Հարությունյանը
11-5 դասարան
 
Ինչո՞ւ են մարդիկ այդքան հետաքրքրությամբ նայում, թե ինչպես են 22 հոգի վազում մեկ գնդակի հետևից: Ինչո՞ւ են մարդիկ ժամեր շարունակ սքեյթ խաղում: Ինչո՞ւ են մարդիկ նույն խճանկարը բազմիցս հավաքում: Ներկայացնում ենք սոցիոլոգ Բիգիթ Շվարցի՝ այս հարցերի պատասխանները։
-Նախևառաջ մեզ հետաքրքրում է, թե արդյոք խաղալու կարողությունը ի ծնե է տրված:
Այո, երեխաները պետք է խաղան, որպեսզի կարողանան նորմալ զարգանալ: Խաղի միջոցով ընկալումն է զարգանում, մտավոր կարողություններն են զարգանում, նաև շարժումները և սոցիալական վարքը: Խաղի միջոցով մենք ճանաչում ենք աշխարհը:
-Ինչու՞ են խաղում չափահասները:
Երբ խաղալու տրամադրություն են ունենում, սովորույթի համաձայն կամ պարզապես ժամանակ անցկացնելու համար: Մարդիկ խաղում են իրենց ազատ ժամանակի ընթացքում, որպեսզի հանգստանան: Եթե խաղում է մենակ, վայելում է հանգիստը, եթե խաղում է ուրիշների հետ, վայելում է ընկերակցությունը: Որոշ խաղեր ունեն մրցութային բնույթ` խաղացողները չափում են իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները և համեմատում դրանք իրար հետ:
-Խաղերի դեպքում կա՞ն մշակութային տարբերություններ:
Խաղերը միշտ հասարակության հայելի են եղել: Այնպես, ինչպես տարբերվում են մեր լեզուները և կրոնները, տարբերվում են նաև խաղերը: Չնայած դրան, շատ խաղեր դուրս են եկել մշակութային և ազգային սահմաններից:
 
Խոհրդատու` Նաիրա Սարգսյան