• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
25․01.2018թ.

Աշտարակի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան  և Օհանավանի միջնակարգ դպրոցների սովորողների ու դասավանդողների խումբը (հավելված 1) 2018թ. հունվարի 26-ին  հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու Հակաբացիլ ծես. «Իսկական հարսանիք Ագարակում»  ուսումնական նախագծին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատուներ ճանաչել․
  • Ոսկեհատի խմբի՝ Կիմա Ստեփանյանին, Լուսինե Սարգսյանին և Ավագ դպրոցի սովորողների նախագծային խմբին.
  • Օհանավանի խմբի՝ Մարինե Մխիթարյանին, Գոհար Եղոյանին և  Միջին դպրոցի սովորողների նախագծային խմբին․
  1. ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագծերը (հավելված 2, 3).
  2. ճաշը` 500-ական դրամի չափով, կազմակերպել Արևելյան դպրոցում․
  3. ճամբարի, ընդունելության ծրագրի լուսաբանումը ճամբարականների համար ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան, Կիմա Ստեփանյան, Գոհար Եղոյան, Մարինե Մխիթարյան, նախագծային խմբերի սովորողներ․
  4. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`    Ա. Բլեյան