• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խելացի լինելը կարևո՞ր է…

«Խելացի լինելը  հարստություն ունենալու համար ամենևին էլ կարևոր պայման չէ»: Ամերիկացի գիտնականները իրենց կատարած ուսումնասիրություններից հետո եկան այն եզրահանգման, որ կրթված լինելը ոչ մի ուղիղ կապ չունի հարստության հետ: Պարզվում է, որ հարուստ մարդկանց շարքում բարձրագույն կրթություն ունեցող անձանց թիվը այնքան էլ մեծ չէ: Ուսումնասիրություններն անցկացրել է Ամերիկայի ուսումնասիրությունների բյուրոն (US Bureauof Labour Statistics): Սկսած 1979 թվականից`  հարցումներին մասնակցել է շուրջ 7403 ամերիկացի: Անցել է  30 տարի: Ուսումնասիրությունների արդյունքները  ցույց են տվել, որ սոցիալական վիճակը, տարիների ընթացքում ձեռքբերածը և խելացի լինելը ոչ մի ուղղակի կապ չունեն իրար հետ:  Բացի դրանից, մտավոր ունակությունների մակարդակը  ամենևին էլ չի օգնում ճգնաժամային պահերին: Բացառված չէ, որ ցանկացած անձնավորություն կարող է ֆինանսական դժվարություններ ունենալ: Նույնիսկ ամենախելացիներն  ու ճիշտ և արագ կողմնորոշվողները կարող են ունենալ հսկայական պարտքեր և հայտնվել սնանկացման եզրին:

 http://makeself.ru/a/home/next/2