• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոցի հետքերով

 

Դպրոցը առաջացել է լատիներեն schola կամ հունարեն σχολή բառերից և սկզբնապես ունեցել է «ազատ ժամանակ», «մուսա» նշանակությունները: 20-րդ դարում ավանդական դպրոցները լայն քննադատության արժանացան երիտասարդական մի շարք շարժումների կողմից այն պատճառաբանությամբ, թե դրանք երեխաների մոտ սովորելը խթանելու փոխարեն խոչընդոտում էին, քանի որ դասապրոցեսի ընթացքում երեխաները վախենում էին: Եվ այս ժամանակաշրջանում մանկավարժներ Ֆրանցիսկո Ֆերերը և Ալեքսանդր Սաթերլենդը հիմնեցին առաջին առավել ազատ դպրոցները, որոնք ստացան այլընտրանքային անվանումը:

Դպրոցի հիմնական գործառույթները ըստ Հելմուտ Ֆենդի (Theorie der Schule, 1980).

  • որակավորում՝ նախապատրաստում կյանքի հետագա պահանջներին՝ մասնագիտական ոլորտում, անձնական և հասարակական կյանքում,
  • սոցիալիզացիա՝ հասարակական վարքի ձրավորում,
  • ընտրություն՝ որոշակի գիտելիքներ ձեռք բերելուց հետո այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընտրելու աջակցում ավարտական վկայականների և այլ փաստաթղթերի շնորհման միջոցով,
  • օրինականություն՝ հասարակական արժեքներին հավատարիմ վարքի ձևավորում:

Դպրոցի պետական պատվերը կարող է իրագործվել ինչպես հանրակրթական, այնպես էլ մասնավոր դպրոցներում: Դպրոցի հասարակական պատվերը, որ սովորաբար ամրագրված է դպրոցական սահմանադրության մեջ, կայանում է աշակերտի բանավոր կարողությունների և պատասխանատվության զգացման ձևավորման և զարգացման մեջ: Այն, այսպիսով պետք է դասերի ընթացքում նպատակաուղղված կերպով գիտելիքներ, կարողություններ և արժեքներ ձևավորի յուրաքանչյուր աշակերտի մեջ: Անձի կրթությունը, սակայն, չի սահմանափակվում միայն դպրոցով: Մեծ է նաև ծնողների դերը, ովքեր ուշադրությունը հատկապես պետք է սևեռեն ներդպրոցական կոնֆլիկտների վրա:

                                                                    Թարգմանությունը գերմանական աղբյուրներից