• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կապույտ ոսկի

 Ֆրանսերենից թարգմանեց` Աննա Մարությանը

Երկրագնդի ջրի մոտ  97% գտնվում է ծովերում և օվկիանոսներում, սակայն այդ ջուրը շատ աղտոտ է օգտագործելու համար: Իրականում՝ մարդը խմում և օգտագործում է միայն քաղցրահամ ջուր: Քաղցրահամ ջուրը գտնվում է սառցադաշտերում, գետերում, լճերում և ստորերկրյա ջրային շերտերում: Հենց այդ ջուրն էլ մարդն օգտագործում է խմելու և սնվելու համար: Երկրագնդի քաղցրահամ ջրերի ռեսուրսների երեք չորրորդը գտնվում են բևեռային սառույցներում: Ըստ ժողովրդագրական հաշվարկների՝ 2100թվականին մարդկանց թիվը երկրագնդի վրա կհասնի 11 միլիարդի, և ջրի խնդիրը կդառնա ճակատագրական: Այժմ պատերազմում են ստրատեգիական կղզիների, սև ոսկու համար, շուտով պատերազմներ կլինեն նաև կապույտ ոսկու համար: Մեր օրերում մարդկության մեկ երրորրդը բավարարվում է օրական սպառելով միայն 5 լիտր ջուր: Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 20 երկրներում յուրաքանչյուր բնակիչ բավարարվում է օրական սպառելով միայն 3 լիտր ջուր. այս պարագայում անհնար է ունենալ մաքուր հիգիենա: Այդ աղքատ երկրներում ջրի պակասի հետևանքով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է 4 միլիոն մարդ: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր օր մահանում է 6 հազար երեխա՝ ոչ խմելու ջուր օգտագործելու հետևանքով:

Արևմուտքում պատկերն այլ է. այստեղ մսխում են այդքան արժեքավոր ջուրը 15-ից 20 անգամ ավելի շատ և ավելի շատ գյուղատնտեսության ու արդյունաբերության բնագավառներում: Քաղցրահամ ջրի պաշարները երկրագնդի վրա անհավասարաչափ են բաշխված:

Ջրով հարուստ երկրներն են. 12 երկրներ բաժանում են  քաղցրահամ բնական վերականգնվող ջրերի 60 %-ը: Դրանք են՝ Բրազիլիա, Ռուսաստան, Կանադա, Ինդոնեզիա, Միացյալ Նահանգներ, Բանգլադեշ, Չինաստան, Հնդկաստան, Վենեսուելա, Կոլումբիա:

Ջրով աղքատ երկրներն են՝ Քուվեյթ, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրություններ, Մալթա, Լիբիա, Սինգապուր, Հորդանան, Իսրայել, Կիպրոս:

 
2025 թվականին 17 այլ երկրներ, այդ  թվում՝ Եթովպիան, Հնդկաստանը, Քենիան, Նիգերիան և Պերուն կմիանան այդ երկրների ցուցակին:
Աճելով երկու անգամ  ավելի արագ, քան համաշխարհային բնակչությունը, կապույտ ոսկին կարող է դառնալ խոշոր քաղաքական ու տնտեսական խնդիր, որը կվտանգի խաղաղությունն աշխարհում:
 

 

Աղբյուրները`

http://www.aquawal.be/fr/source-de-vie/eau-dans-le-monde/

http://www.astrosurf.com/luxorion/eau-monde.htm