ՀՐԱՄԱՆ
04․08․2017թ.
Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը օգոստոսի 6-13-ը հրավիրել է կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանցիներին Արցախի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Նոր Այգեստան գյուղում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.
- ճամբարին հայաստանյան խմբի մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել ուսումնական նախագիծ.
- նախագծի ղեկավարներ նշանակել կրթահամալիրի մարզիչ Միքայել Ղազարյանին (սուսերամարտ) և Գևորգ Հազարումյանին (նետաձգություն).
- կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հրապարակում եմ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1)․
- ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
- ճամբարականների տեղափոխումը Երևան-Նոր Այգեստան-Երևան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսով.
- մասնակիցների մեկնումը` օգոստոսի 6-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան- Արտաշատ-Արարատ-Արենի-Վայք-Սիսիան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ օգոստոսի 13-ին, Այգեստան- Ստեփանակերտ-Դադիվանք-Դրմբոն-Քարավաճառ-Վարդենիս-Մարտունի-Սևան-Երևան երթուղով.
- Միքայել Ղազարյանի հայտով տրամադրել անհրաժեշտ գույք և պիտույքներ․
- հրամանի կատարման պատասխանատու ճանաչել Գևորգ Հակոբյանին․
- ճամբարի լուսաբանումը՝ ճամբարի բլոգում, mskh.am-ում, սովորողների բլոգներում, դիտել որպես ուսումնական նախագիծ․
- հրամանին անհատապես ծանոթացնել սովորողներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Մխեյան Գագիկ- 10-րդ դասարան
- Սահակյան Արեգ- 9-րդ դասարան
- Իսահակյան Վալերի -11 –րդ դասարան
- Երիմյան Գրիգոր 12-րդ դասարան
- Թորոսյան Սամվել 12-րդ դասարան
- Տեր-Պետրոսյան Դավիթ 12-րդ դասարան
- Մխիթարյան Հարություն 10-րդ դասարան
- Մուսաելյան Վլադ- 11-րդ դասարան
- Գևորգյան Դավիթ-11-րդ դասարան
- Սահակյան Էդուարդ -շրջանավարտ
- Պողոսյան Արեն-9-րդ դասարան
- Ոսկանյան Ատոմ- 10-րդ դասարան
Սուսերամարտի և նետաձգության լրացուցիչ կրթության խմբերի սովորողներ
- Դավթյան Գևորգ
- Նավոյան Նարեկ
- Գևորգյան Ալբերտ
- Կարապետյան Կարեն
- Մնացականյան Գրիգոր
- Հովսեփյան Նարեկ
- Ծառուկյան Արսեն
- Մարտիրոսյան Արման
- Ալավերդյան Արամ
- Ժորա Այվազյան
- Աբել Մարտիրոսյան
Հավելված 2
Ծրագիր
Օգոստոսի 6
07.00 հավաք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մեկնում
Երթուղին՝ Երևան- Արտաշատ-Արարատ-Արենի-Վայք-Սիսիան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Այգեստան
19.00 ժամանում ճամբար
Օգոստոսի 7-13
Աշխատակարգը ըստ ճամբարի գրաֆիկի
Օգոստոսի 13
10.00 Մեկնում Երևան
Երթուղին՝ Այգեստան- Ստեփանակերտ-Դադիվանք-Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս-Մարտունի-Սևան-Երևան
Հավելված 3
Անհրաժեշտ պարագաներ
• ճանապարհի սնունդ, ջուր
• անձնական հիգիենայի պարագաներ
• սրբիչ
• լողազգեստ
• գլխարկ
• մասնակիցն իր հետ ունենում է սեփական բժշկական արկղիկն՝իրեն անհրաժեշտ դեղորայքով
Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի