Խառնարանի Փոքր դահլիճը սիրով կհյուրընկալի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի ուսանողներին՝ «Իրավիճակային կոմպոզիցիա պլաստիկ լուծուներով» ցուցադրությամբ։ Ցուցելույթը կազմված է մի քանի գրական ստեղծագործությունների հիման վրա կառուցված էտյուդներից և կրում է ուսուցողական բնույթ։
Ծրագրում՝
- Վահան Տերյան - «Ցնորք»
- Միքայել Միքայելյան - «Վարդ»
- Ժակ Պրեվեր - «Ինչպես թռչուն նկարել»
- Արթուր Ռեմբո - «Ատելություն»
- Ռոմեն Սարգսյան - «Հեռախոսազանգ»
- Նիկոլայ Գոգոլ - «Ամուսնություն»
- Ավետիք Իսահակյան - «Աբու Լալա Մահարի»
- Սերգեյ Եսենին - «Սև մարդը»
- «Սով»
- Էդմոն Ռոստան - «Սիրանո դը Բերժերակ»
- Գաբրիել Գարսիա Մարկես - «Հրաժեշտի նամակը»
Ստեղծագործական խումբը պատրաստակամ սիրով սպասում է սեբաստացի հանդիսատեսին......