Սիրով ու մեծ ոգևորությամբ հրավիրում ենք բոլորին նախատոնական ամենաուրախ ընտանեկան համերգին՝ փոքրերի ու մեծերի համար. մենք պատրաստ ենք փոխելու նախատոնական «սպառված» միջոցառումների վատ համբավը...
«Տիեզերքն ու Ամանորը» համերգի ընթացքում հանդես է գալու արդեն բավական սիրված «Տիեզերք» բենդը՝
Ծրագրում կհնչեն հիմնականում տոնական ուրախ մշակումներ, նաեւ Կոմիտասի որոշ ստեղծագործությունների եւ ազգային երգերի մշակումներ, որոնցով «Տիեզերք»-ի աղջիկներն արդեն հասցրել են հիացնել շատերին, իսկ անակնկալը Սուրբ Ծննդյան տաղերը կլինեն՝ Christmas Carols, հայերեն թարգմանված:
«Տիեզերքն ու Ամանորը» համերգը նախատեսված է 0-100 տարեկան երեխաների համար, որ լավ երաժշտությամբ 2016-ը ճանապարհելու եւ Նոր տարին ողջունելու ցանկություն ունեն: Փոքրերի համար հետաքրքիր կլինի ոչ միայն լսելը, այլ նաեւ մասնակցելը՝ երբեմն ծափերով, որոշ դեպքերում երգով եւ անգամ շարժումներով, որ աղջիկները կհուշեն բեմից: ՏաՏայի անձնակազմը նույնպես հոգ կտանի, որ երեխաներն այս համերգը երկար ու ժպիտով հիշեն:
Հանդիպում ենք դեկտեմբերի 26-ին՝ 19:00, Բոհեմ թատրոնում (Գրողների միության շենք. հասցեն՝ Բաղրամյան 3): Մանրամասներն հղումով:
Սիրով՝ «Տիեզերք» բենդ