Մի երկրում ապրում էր իմաստուն մեկը: Շատ փորձությունների էր հանդիպել կյանքում, իսկ երբ ծերացավ և զգաց, որ շուտով մեռնելու է, կանչեց որդուն և ասաց.
-Այն ամենը, ինչ ես ունեմ, տալիս եմ քեզ: Այժմ դու ես որոշելու քո ապագան: Խնդրում եմ, ճանապարհ ընկիր և ամեն տեղ փնտրիր ազատ տեղ, հենց կգտնես, դժբախտություններից թաքնվելու համար մեկական տուն կառուցիր:
Տղան իր հետ վերցրեց շատ գումար և գնաց աշխարհով մեկ շրջելու: Երկար շրջեց, ամեն տեղ կառուցեց գեղեցիկ պալատներ: Հանգիստ սրտով վերադարձավ հայրական տուն: Հայրը հարցրեց.
-Կատարե՞լ ես իմ ասածը, որդիս: Աշխարհում այժմ ունե՞ս կառուցած տներ, որտեղ կարող ես թաքնվել դժվարություններից:
-Այո, հայրիկ, ես ամենուր կառուցել եմ ամուր պալատներ:
Հայրը զայրացավ և ասաց.
-Դու բոլորովին չես հասկացել ինձ: Դատարկ պալատները չեն փրկի քեզ դժբախտություններից: Ես այդ տների մասին չէի ասում քեզ: Գնա՜, ձգտի՜ր և գտիր հավատարիմ մարդիկ, ընկերացիր նրանց հետ, եթե պետք է օգնիր նրանց, այս դեպքում դու հաստատ քեզ համար դժվարին պահերին կունենաս հուսալի կացարան: Իմացիր, տղաս, եթե մարդ ունի ազնիվ ու հավատարիմ ընկերներ, նշանակում է` ունի տուն և ապաստան:
Աղբյուրը՝ 7-րդ դասարանի ռուսերենի դասագիրք