• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր է…

Մինչև այժմ ոչ ոք չի հասկանում` ինչու բադի ձայնը չի արձագանքում:

Մարդկության պատմության մեջ Նեղոսը սառցակալել է երկու  անգամ` 9-րդ և 11-րդ դարերում:

Առանց  հատուկ հանդերձների` խորասուզման ռեկորդը կազմում է համապատասխանաբար 223 և 600 մետր: Պինգվինները (թանձրահավ) կարող են սուզվել մինչև 400 մետր, փոկերը` մինչև 1150 մետր, սուզանավերը` մոտավորապես 1 կմ:

Իտալիայի և Իսպանիայի ափերին բնակվող կյուվե կտուցաթևավոր կետերը, (ինչպես հայտնաբերվել է վերջերս), սուզվում են մինչև 1900 մետր`պահելով շնչառությունը 85 րոպե:

Բոլոր բևեռային արջերը ձախլիկ են:

 Ավստրալիայում ճագարներն ավելի շատ են, քան մարդիկ Չինաստանում:

Քաղցած գայլը ուտում է մոտավորապես 10 կգ միս, այն դեպքում, երբ  նրա սննդակարգը սովորաբար կազմում է 2 կգ:

Եթե պատահաբար հանդիպես ութոտնուկի, նայիր  աչքերի մեջ, դա կարող է հետաքրքիր լինել: Պարզվում է` ութոտնուկի բիբը ուղղանկյուն է:

Կենդանին, որը երկար ժամանակ կարողանում է ջուր չխմել, ամենևին էլ ուղտը չէ, այլ առնետն է: Հիշեք սա, եթե երբևէ  կցանկանաք կոտորել ձեր նկուղի առնետներին:

Հարց. զեբրը (վագերաձի) սպիտա՞կ է սև գծերով, թե՞ սև է սպիտակ գծերով: Պատկերացրեք` այս հարցին կա մեկ պատասխան. զեբրը սպիտակ է սև գծերով, այլ ոչ թե հակառակը:

Քամելեոնը փոխում է իր գույնը կախված ոչ միայն իրեն շրջապատող միջավայրի գույներով: Այս երևույթը պայմանավորված է լույսով, շրջապատի ջերմաստիճանով, կենդանու ներքին վիճակով:

Եթե հանկարծ (աստված չանի) հայտնվեք կոկորդիլոսի բերանում, խուսափեք ճզմվելուց հետևյալ կերպ. մասնագետները խորհուրդ են տալիս մատներով խոցել նրա աչքերը, կենդանին ձեզ միանգամից բաց կթողնի:

Փորձարկումները ցույց են տվել` 7-րդ հարկից ընկած կատուն  30%-ից քիչ հավանականություն  ունի փրկվելու, քան այն կատուն, որը ընկել է 20-րդ  հարկից:

Ոստրեի աչքերը ավելի փոքր են, քան նրա ուղեղը:

Սովորաբար ձկան հետ սպիտակ գինի են մատուցում, իսկ մսի հետ` կարմիր: Թյունոսը միակ ձուկն է, որի հետ մատուցում են կարմիր գինի:         

Բրամսի «Օրորոցայինի» տիպի մեղմ ու սահուն մեղեդիները շնաձկներին ստիպում են տրանսի մեջ ընկնել: