• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն դեպի Պարսկահայք. Սուրբ Թադեի վանք

Սբ Թադևոս (Թադե) առաքյալի վանքը գտնվում է Չալդրանի Ղարաքիլիսա գյուղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60-րդ կմ-ի վրա։ Կառուցման թվականը վերագրվում է 4-ից 6-րդ դարերին, իսկ ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Թադևոս առաքյալը  66 թ-ին։  Քարին փորագրած գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Աբբաս Միրզայի հրամանով։ Սբ Թադևոս առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել։