«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Շատ բան տեսանք, բայց հոգումս մի զգացում մնաց այս ճամփորդությունից, դառնություն, որը երևի այս պահին թույլ չի տալիս խոսել ուրիշ բանի մասին: Բնության մա՞հ, թե՞ էկոլոգիական աղետ. չգիտեմ, այդ մասին խոսել են ու դեռ կարծիքներ կհայտնեն մասնագետ- էկոլոգները: Կարդացել էի, ծանոթացել, բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Իսկ տեսածս տխուր էր. մի քանի տարի անց էլ դժվար թե լինի պատմական Ուրմիա լիճը: