• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական խմբի ղեկավարի հաստատման մասին

ՀՐԱՄԱՆ
15.09.2016թ.

Կրթահամալիրի տնօրենի 06.09.2016թ. ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա մասնագիտական խմբերի կազմը և մասնախմբի ղեկավարի ընտրության կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված կարգով և  «16-547 հրամանում փոփոխություն կատարելու մասին» 10.09.2016թ.  հրամանով անցկացվել է կրթահամալիրի մաթեմատիկա, ծրագրավորում, սեղանի և համակարգչային խաղեր դասավանդողների մասնագիտական խմբի ղեկավարի ընտրություն: Կրթահամալիրի խորհրդի քարտուղար Հերմինե Անտոնյանի ներկայացրած արդյունքների հիման վրա «Մաթեմատիկա, ծրագրավորում, սեղանի և համակարգչային խաղեր դասավանդողներ» խմբի ղեկավար եմ նշանակում Բաբկեն Փաշինյանին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան