• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասընթացի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
14.09.2016թ.

Կրթահամալիրի դասավանդող Աննա Մարությանը 2015թ. դեկտեմբերի 15-ից 2016թ. հուլիս 28-ը Ֆրանսիայի Ռուան քաղաքի համալսարանում մասնակցել է ֆրանսերենի երիտասարդ դասավանդողների համար նախատեսված հեռավար դասընթացին, որ կազմակերպել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածքային CREFECO կենտրոնը: Աննա Մարությանը ընտրվել է մասնակցելու դասընթացի 2-րդ փուլին, որ կազմակերպվում է 2016թ. սեպտեմբերի 26-ից 30-ը, Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքում:

  1. Աննա Մարությանին թույլատրել մասնակցելու այդ դասընթացին։
  2. Այդ օրերին նրա բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը:
  3. Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել Աննա Մարությանի փոխարինումն այդ օրերին և բաց թողած ուսումնական պարապմունքների լրացումը, սահմանված կարգով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան