• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք, աշխատանքային ջոկատն ու աղջիկները

Նկարագրություն: 
Աշխատանքային ջոկատը այսօր սկսեց աշխատել առավոտյան ժամը 8-ից: Երեկ ջոկատը համալրվեց նոր աշխատողներով՝ աղջիկներով: Այսօր էլ աղջիկները սիրով միացան: Խոստովանեմ, որ աղջիկների առկայությունը մեզ ոգևորում է: Էլ չեմ ասում, թե որքան աշխատասեր են նրանք ու հոգատար մեր նկատմամբ: Հենց նրանց ներկայությունից ոգևորված՝ այսօր աշխատեցինք կրկնակի թափով. հողն ազատեցինք բավականին մեծ քարերից, տարածեցինք հողաբլուրները, ջրեցինք ծառերը, հետո էլ անցանք խոտհունձի: Աշխատանքային ջոկատի տղաներ: