• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն Տայք, հեքիաթային Համշեն

Մայիսի 6-9

Երթուղին` 

Երևան - Ախալքալաք - Չլդըր լիճ (Ծովակն հյուսիսո) - Օլթիվանք - Խախուվանք - Օշքվանք – Ճորոխ - Արդվին - Թորթումի ջրվեժ - Թորթումի լիճ -Իշխանվանք - Էրզրում (Սբ. Աստվածածին, Սանասարյան վարժարան, բերդ). գիշերակաց Էրզրումում 

Դերջան – ամենաբարձր  խաչքարեր – Երզնկայի  ջրվեժ - Բայբուրդ – Սումելա վանք - Տրապիզոն. գիշերակաց Տրապիզոնում

Սուրբ Սոֆիայի եկեղեցի - Զիլքալե - Այդեր - Ֆըրթընա գետի կիրճ - Քաջքար -Արհավիս-Զույգ կամուրջներ – Մենչունայի ջրվեժ — Հոփա. գիշերակաց Հոփայում

Արտաշեն — Չամլըհամշեն (Հին Համշեն)- Բորչկա — Արդվին - Շավշատ- Արդահան- Երևան:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Հնարավոր է նաև սոցփաթեթով: Ցանկացողները թող արձագանքեն:

Յուրահատուկ և տպավորիչ է Համշեն աշխարհը. թավշյա կանաչ և խիտ անտառներ, գեղատեսիլ լեռնաշղթաներ, հեքիաթային ոլորապտույտ ճանապարհներ, արագա­հոս գետեր և ջրվեժներ, միջնադարյան կամուրջ­ներ, ավանդական գյուղեր, տներ և մարդիկ, որոնք հարյուրավոր տարիներ անց դեռ պահպանել են իրենց հայ ինքնությունը: Պահպանել են իրենց լեզուն` Համշենի բարբառը:

Նկարներում Զիլքալե բերդն է և Սումելա ժայռափոր վանքը: