• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր»

Գևորգ Էմին-Տերյանը կրթահամալիր դատարկաձեռն չէր եկել: Նա մեզ նվիրեց իր «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գրքերից: Առաջին գիրքը բաժին հասավ հանդիպման ամենաակտիվ մասնակցին՝  9-րդ դասարանի սովորող Աստղիկ Կիրակոսյանին: Գևորգ Էմին-Տերյանը խնդրեց գրքերից մեկն անպայման փոխանցել ամենատերյանասեր տիար Բլեյանին, մյուսները՝  «Կարդում ենք Տերյան» ստուգատեսին առավել ակտիվ մասնակցություն ունեցած սովորողներին և դասավանդողներին:

Շնորհակալ ենք Գևորգ Էմին-Տերյանին՝  հրավերը ընդունելու, հետաքրքիր հանդիպման և նվեր-գրքերի համար: