ՀՐԱՄԱՆ N 16-031
28.01.2016թ.
Կրթահամալիրի դասավանդող Միքայել Ղազարյանին և Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Մարտին Մկրտչյանին թույլատրել 2016թ. փետրվարի 4-8-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում մասնակցել սուսերամարտի միջազգային բաց առաջնությանը՝ այդ օրերին նրանց բացակայությունը համարելով հարգելի:
- Խորեն Հազարումյանին և Մարթա Ասատրյանին՝ կազմակերպել Միքայել Ղազարյանի փոխարինումը և Մարտին Մկրտչյանի հեռավար ուսուցումը այդ օրերին:
- 2016թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղությունից Միքայել Ղազարյանին տրամադրել ճանապարհածախս՝ 40.000 (քառասուն հազար) դրամ:
- Մարտին Մկրտչյանին առաջնությանը մասնակցելու համար կրթահամալիրի 2016թ. պարգևատրման ֆոնդից որպես մրցանակ տրամադրել 20.000 դրամով:
- Մասնակիցներին՝ առաջնությունը լուսաբանել mskh.am-ում:
Հիմք՝ ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի հրավերը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան