• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական ամանորյա «առճակատում» Թբիլիսիում»

«Մոմցելիձե-Բլեյան ընտանեկան Ամանոր» ուսումնական նախագծով, հունվարի 1-ին մենք շարունակեցինք մեր թափառումները տոնական Թբիլիսիում: Դավիթը ճոպանուղու բարձունքից տեսավ Կասպից ծով թափվող Քուռ գետը... Սա այն գետն է, որ ներառել է Դավթի ամենօրյա ճանապարհի ընկեր Հրազդանը, Դավթի 2016-ի հայրենագիտական բարձունք՝ Արաքսը... Հետո մենք եղանք Սուրբ Գևորգ վերանորոգված եկեղեցում, անակնկալ հանդիպում ունեցանք վանաձորցի հարգելի տիկնանց մի խմբի հետ, որը առաջնորդում էր մեր Արամազդ Ղալամքարյանի մայրիկը: Թբիլիսին լեցուն է ամեն կարգի հայերով...ես՝ ինչպես բանգլադեշում, Դավիթ Բլեյանն էլ՝ ինչպես տանը... այս անգամ իր վրաց եղբայր՝ Նիկոլոս Մոմցելիձեի հետ: Տեսանյութը, որ սիրով ձեզ համար նկարել, մոնտաժել է վրացերենը վերջնականապես չմոռացած Արմինե մայրիկը, ներկայացնում եմ առանց մեկնաբանության: Դիտեք տեսանյութը, իսկ ես շտապում եմ խաշի: