• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաց ընկերների հետ օրը հետաքրքիր էր և բովանդակալից

Հերթական օրը մեր վրաց  ընկերների հետ շատ հետաքրքիր էր և բովանդակալից : Առավոտից այցելեցինք Հիմնական դպրոց,  ծանոթացրեցինք վրաց բարեկամներին  դպրոցի հետ։  Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, երգեցինք, պարեցինք միասին: Պարապմունքը անցավ շատ ուրախ : Վրաց բարեկամների հետ  ջրաներկով նկարեցինք Հայաստանի և Վրաստանի դրոշները:  Բարեկամական հարաբերությունները թղթի վրա ամրագրելուց հետո  Հիմնական դպրոցի բակում համատեղ ստեղծեցինք  հայ-վրացական հանրակրթական փոխանակումների պուրակ, միասին տնկեցինք քսանմեկ պտղատու ծառ:  Բոլորս շատ հպարտ ենք, որ ունենք այդպիսի բարեկամական պուրակ:  Բարի և կարևոր աշխատանք կատարելուց հետո վերադարձանք Մայր դպրոց:  Համատեղ դասական երաժշտական համերգից  հետո մեր դպրոցները՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և Թբիլիսիի 37 դպրոցը կնքեց համագործակցության պայմանագիր: