• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթությունը Համշենում

Նկարագրություն: 
Ճամփորդության ընթացքում, ծրագրի համաձայն, եղանք Հոպայի միջնակարգ դպրոցներից մեկում: Այստեղ սովորում են ութ տարի: Հենց կողքին էր գտնվում լիցեյը (ավագ դպրոց), որտեղ սովորում են չորս տարի: Անցումը դեպի լիցեյ կատարվում է կրեդիտների արդյունքով: Հետագայում մասնագիտություն ընտրելիս էլ, եթե կրեդիտները բավարար չեն, ուղղակի չես կարող ընդունվել տվյալ բաժին: Այստեղ երեխաները ավելի մարդամոտ, սիրալիր էին, քան ասենք Վանում: Պատմեցինք, ներկայացրինք մեր ծրագրերը: Հաստատ հետաքրքրեց: Խոստացան գալ: Ավելի շատ վստահում եմ համշենահայ Մուրադին (վերջին նկարում), որը հրաշալի խոսում էր հայերեն ու խոստացավ կազմակերպել փոխայցելությունը: Կրթական համակարգի, աշխատանքների կազմակերպման մասին՝ հետո: