Նկարագրություն:
Այսօր մի քանի կրթահամալիրցիներով եղանք Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնում, որի տարածքում հոկտեմբերի 17-23-ը 3 հերթափոխով կգործի կրթահամալիրի հայրենագիտական-բնապահպանական վրանային ճամբարը: Ճամբարը ապահովված է խմելու ջրով, էլեկտրական հոսանքով, անլար համացանց կապով, կգործեն սանհանգույցն ու խոհանոցը:Նկարներում կրթական կենտրոնի տարածքն է:Ճամբարի աշխատակարգին ծանոթացեք հայրենագիտության ուսկենտրոնի բլոգում: