• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Վրաստանի հետ կրթական փոխանակումների 2015թ. ծրագրով Թբիլիսիի թիվ 130, 24 և 2 դպրոցների սովորողների և ուսուցիչների 15 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 2-ին լինելու է Հայաստանում՝ մասնակցելու Էկոտուր 2015-ին: Այդ նպատակով.

  1. խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին և վրացախոսների ակումբին.
  2. ընդունել ի գիտություն Ռինա Շագինյանի կազմած ընդունելության ծրագիրը.
  3. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Ռուդիկ Սահակյանց.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ապրիլի 29-30-ին՝ Նոր դպրոցում, մայիսի 1-ին՝ դպրոց-պարտեզում.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

Թբիլիսիի թիվ 130 դպրոց

1. Նինո Կվինիկաձե – ղեկավար
2. Բաչո Քիրիա-տղա
3. Թեմուր Չիկվաիձե-տղա
4. Անուկա Չիչինավա-աղջիկ
5. Ելենա Կեմոկլիձե-աղջիկ

Թբիլիսիի թիվ 2 դպրոց

6. Մադլենա Մանուկյան – ղեկավար
7. Նազի Սարադջիշվիլի-աղջիկ
8. Գիորգի Մինդիաշվիլի-տղա
9. Նիկոլոզ Յիպշոձե-տղա
10. Սաբա Չիրգաձե-տղա

Թբիլիսիի թիվ 24 դպրոց

11. Թամար Բարիսաշվիլի – ղեկավար
12. Թամար Ախլուրի-աղջիկ
13. Նինո Փալավանդիշվիլի- աղջիկ
14. Մագդա Նատրսշվիլի-աղջիկ
15. Խատիա Նադարաիա-Աղջիկ