• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

«Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի հետ կրթական փոխանակումների 2015թ. ծրագրով Ծաղկունքի  գեղարվեստական հանրակրթության ծրագրում ընդգրկված խեցեգործության խումբը (հավելված) 2015թ. ապրիլի 27-28-ին մասնագիտական պրակտիկան անցնելու է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ Գայանե Առաքելյանին.
  2. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Գեղարվեստի դպրոցի կացարանում.
  3. սնունդը` նախաճաշ, ճաշ և ընթրիք, կազմակերպել Գեղարվեստի դպրոցի խոհանոցում (նախաճաշ, ընթրիք՝ 300-ական դրամի չափով, ճաշ՝ 500-ական դրամի չափով).
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

 

             Կրթահամալիրի տնօրեն՝                     Ա. Բլեյան

 

Հավելված

  • Արմինե Հակոբյան- ղեկավար
  • Հակոբ Հակոբյան
  • Սասուն Զիրոյան
  • Լիլիթ Կարապետյան
  • Հովհաննես Առաքելյան

 

Ծրագրի ղեկավար՝Նորայր Այվազյան