• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

N 15-069 հրամանում լրացում կատարելու մասին

Կրթահամալիրի տնօրենի՝ 04.02.2015թ. «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի կազմակերպման մասին N 15-069 հրամանում կատարել լրացումներ.

  1. ստուգատեսի համակարգող Աշոտ Տիգրանյանի ներկայացմամբ հաստատել մրցանակային հանձնաժողովի կազմը՝ Աշոտ Տիգրանյան, Վահրամ Թոքմաջյան, Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան:
  2. հաստատել մրցանակային հանձնաժողովի աշխատակարգը (հավելված 1).
  3. մարտի 17-ին՝ մինչև ժամը 20.00, հաստատման ներկայացնել մրցանակային հանձնաժողովի որոշումը։

Հավելված 1

Հասարակագիտական ստուգատեսի մրցանակային
հանձնաժողովի աշխատակարգ

  1. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը գնահատում է մի անվանակարգով ներկայացված աշխատանքները և ընտրում մրցանակային աշխատանքներ։
  2. Հանձնաժողովի ամփոփիչ նիստում ներկայացվում են մրցանակային աշխատանքները՝ հանձնաժողովի անդամի վերլուծությամբ։
  3. Հանձնաժողովը մրցանակակիրներին որոշվում է համաձայնությամբ:
  4. Ստուգատեսի համակարգողը պարտավոր է ծանոթ լինել ներկայացված բոլոր աշխատանքներին: