• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանում կրթամշակութային ծրագիր կազմակերպելու մասին

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով  Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության Թբիլիսիի Գլդանի կազմակերպության նախագահ Վիկտորյա Բալավաձեի հրավերով մարտի 25-28-ը հեղինակային կրթական ծրագրերի ներկայացման, տարածման 2015թ-ի աշխատանքների շրջանակներում կրթամշակութային նախագիծ իրականացնելու նպատակով.

  1. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համակարգող նշանակել Նաիրա Նիկողոսյանին, օգնական՝ Առնոլդ Բլեյանին.
  2. «Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի հանրային հաշվետվություն» ծրագրի համակարգող նշանակել Հռիփսիմե Առաքելյանին, օգնական՝ Էլինա Սիմոնյանին.
  3. Սյուզի Մարգարյանին, Անի Սարգսյանին՝ մինչև մարտի 16-ը պատրաստել երգչախմբի մասին պատմող 1-1,5 ր հոլովակ:
  4. Կարինե Բաբուջյանին՝ մինչև մարտի 20-ը ակտիվացնել, ամբողջացնել «Սեբաստացիներ» ուսուցչական բլոգը.
  5. փոխանակման իրերի պատասխանատու ճանաչել Գոհար Եղոյանին.
  6. տեխնիկայի պատասխանատու (համակարգիչ, ձայնագրիչ, պրոյեկտոր, ձայնային ուժեղացուցիչ, երգերի ձայնագրում) ճանաչել  Կարեն Խաչատրյանին.
  7. Կարինե Մացակյանի, Նառա Նիկողոսյանի ներկայացրած էսքիզներով մինչև մարտի 18-ը ձեռք բերել և պատրաստել երգչխմբի մասնակիցների համար նոր հագուստներ.
  8. Հասմիկ Թոփչյանին՝  մինչև մարտի 18-ը ներկայացնել«Կարդում ենք…»  նախագծի ամփոփման  ծրագիրը.
  9. Կարինե Մացակյանին, Նաիրա Նիկողոսյանին՝ մինչև մարտի 20-ը տպագրել երգչախմբի համերգային ծրագիրը, ազդը.
  10. համակարգողների ներկայացմամբ հաստատել մասնակիցների ցուցակներն (հավելված 1), ծրագրերը (հավելված 2).
  11. մասնակիցների մեկնումը մարտի 25-ին, ժամը 09:00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ մարտի 28-ին  մինչև 20:00:
  12. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության, մասամբ՝ մասնակիցների միջոցներով.
  13. մասնակիցների գիշերումը և սնունդը հյուրընկալող կողմի հաշվին՝ Վրաստանի ազատ արհմիության «Ծխնետի» հյուրատանը:
  14. «Սեբաստացի TV»-ի, Կինո-ֆոտո ակումբներին՝ նախագծերի ընթացքը և արդյունքները  լուսաբանել mskh.am-ում, ստեղծել օրերի մասին պատմող ֆիլմ:
  15. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան