• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհատական առաջնություն

Գիտակների ակումբի կողմից կազմակերպվող ինտելեկտուալ մրցաշարերը համարում ենք բացված: Այսօր` հերթական ակումբային գործունեության ժամին, մեզ միացան միջին դպրոցում սովորող մեր կրտսեր ընկերները:

Մրցաշարը բացեցինք  «Այբուբեն» խաղով: Սովորողները կազմ-պատրաստ էին: Խաղը հաջողվեց, սկիզբը խոստումնալից էր, ընթացքը` հետաքրքիր, իսկ վերջաբանը` բարեկամական: Արդյունքում ունեցանք 13 մասնակիցները, որոնցից հաղթեցին առավել լավ հանդես եկած երեք սովորողներ՝ Գրիգոր Հովհաննիսյանը (7-1 դաս.), Դավիթ Ստեփանյանը (8-1 դաս.) և Արփի Չոբանյանը (8-1 դաս.):

Խաղի վարողներ՝ Սյուզի Թադևոսյան և Սոնա Սահակյան: