• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր ծնունդդ, Աստվածամարդ

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև`հաղթական հայրենիք չի ունենա:

Ստեղծագործող, ոչ նմանվող: Անձնասպանություն է նմանվելը:

Այն ողորմելիորեն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է այն ներկայացնել նյութապաշտական կարճատես գիտությունը: Նա գրեթե ամենակարող է, երբ գիտակցումէ, թե իր մեջ թաքուն ուժերի մի ամբողջ ծով կա, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը:

Չկան մեծ և փոքր ազգեր: Կան հավասար իրավունքով անդամներ մարդկության ընտանիքի: Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» և «փոքր» անունները: Ճշմարիտ մեծություն չէ թվական գերազանցությունը:

Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:

Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:

ԵՐԲԵՔ ԱՌԱՆՑ ՍՅՈՒՆԻՔԻ`ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՅԴ ՈՒԺԵՂ ՈՂՆԱՇԱՐԻ ՄԵՐ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ:

Ահա եւ իմ վերջին խօսքը.
-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:
... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:
Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա