• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ընդգրկվեց «ԲԿՑ»-ում

Րոպեներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ընդգրկվեց «Բնապահպանական կրթության ցանցում»։
Այս պահին՝ Աղվերանում, անց է կացվում ցանցի աշխատանքային հերթական հավաքը։ Ցանցին անդամակցում են միջազգային և տեղական, ինչպես բնապահպանական,այնպես էլ հասարակական կազմակերպություններ,հիմնադրամներ։
Նախատեսվում էր, որ կրթական հաստատությունները ընդգրկվելու են երկրորդ փուլում, սակայն մեր Կրթահամալիրն իր ծավալած էկոկրթական աշխատանքներով Հայաստանում եզակիներից է, ուստի հենց առաջին փուլում Կրթահամալիրը պաշտոնապես դարձավ «Բնապահպանական կրթության ցանցի» անդամ։