• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախնական ամփոփում

«Դավիթ Բեկ և Մխիթար Սպարապետ» նախագիծը մեկնարկեց:

Նախագիծն իրականացվեց ըստ նախապես ներկայացված կետերի:

Առաջին կանգառը Անգեղակոթն էր: Այստեղ տեղի ունեցավ դաս-նկարահանում` գյուղի բանասացներից մեկի` Մայնուս Կարապետյանի մասնակցությամբ: Այն ամբողջապես կլրացվի և կներկայացվի Աշոտ Տիգրանյանի լրացումներից հետո:

Հաջորդ կանգառը Զորաց քարերն էին: Սա պարզապես ճանաչողական այց էր, քանի որ մասնակից սովորողների մեծ մասը չէր եղել Զորաց քարերում: Այստեղ թերևս եղավ այն հանդիպումը, որը կոչվում է`  Սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք: Անակնկալ հանդիպեցինք Ստեփանակակերտից վերդարաձող մեր մյուս խմբին: 

Հին Խնձորեսկում նկարահանվեց դաս` նվիրված Մխիթար Սպարապետին:

Բոլոր գիշերակացները Դավիթ Բեկ գյուղում էին:

Հաջորդ նյութը նկարահանվեց Ղափանի երկրագիտական թանգարանում: Դասը վարեց թանգարանի տնօրեն` պարոն Սմբատյանը:

Այնուհետ, Հալիձորի բերդում ներկայացվեց Դավիթ Բեկը և նրա ստեղծած Սյունիքի պետականությունը: Միջավայրը, բերդը, ամեն ինչ տրամադրող էին և կարևորագույն հատկանիշներ էին այս պատմական թեման մեկ անգամ ևս վերհանելու համար: Պետք է հատուկ փաստեմ, որ Հալիձոր հասանք քայլարշավով և վերադարձանք նույն կերպ` քայլելով ավելի քան վեց կիլոմետր:

Վերադարձի առավոտյան կազմակերպեցինք հանդիպում Կարմրաքարի հետախուզական զորամասում: Այս ընթացքում եղավ նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցեցին նախագծում ներառված սովորողները և զորամասի զինվորները:

Տաթևի վանքում, մառախուղի պատճառով նկարահանում իրականացնել չստացվեց:

Բոլոր նյութերը կլինեն քիչ ավելի ուշ, մոնտաժային և տեքստային աշխատանքներն ամփոփելուց հետո:

Հ. Գ.

Հատուկ  շնորհակալություն մեր շրջանավարտ Մամիկոն Եղիազարյանի ընտանիքին` սովորողներին ընդունելու, ջերմ հյուրընկալության և այս նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար: